Քաղաքականություն

Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճել են

Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճել են

ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սարգսյանը հայտարարագրել է առանձնատուն, Տոյոտա մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2014թ-ին։

Նախարարի բանկային հաշիվներին հաշվետու տարվա սկզբին եղել է 2 մլն 845 հազար 673 դրամ, իսկ տարվա վերջին միջոցները կտրուկ աճել են, կազմելով 19 մլն 699 հազար 417 դրամ։ Սարգսյանի կանխիկ միջոցները կազմել են 2 մլն դրամ, 34 հազար դոլար և 500 եվրո։ Նրա եկամուտները կազմել են 27 մլն 776 հազար 387 դրամ։

Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, ով Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալն է, հայտարարագրել է Երևանում գտնվող բնակարան և ավտոտնակ, որոնք 2021թ-ին նվիրատվություն է ստացել։ Վարդապետյանը 2 մեքենա է հայտարարագրել, որոնք ձեռք է բերել 2024-ին։ Նրա բանկային հաշվին եղել է 1 մլն 185 հազար 251 դրամ, կրիպտոարժույթով մոտ 50 հազար դոլար։ Իսկ կանխիկ ունեցել է 28 հազար դոլար, 5 մլն 400 հազար դրամ, 5 հազար եվրո։ Եկամուտները կազմել են 7 մլն 172 հազար 801 դրամ, որը գոյացել է աշխատավարձից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image