Միջազգային

Ում հետ է առաջինը հանդիպելու Մոջթաբա Խամենեին

Ում հետ է առաջինը հանդիպելու Մոջթաբա Խամենեին

Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ով զերծ է մնում հանրային միջոցառումներին մասնակցելուց՝ ԱՄՆ եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծած ռազմարծավի մեկնարկից ի վեր, դեռեւս կշարունակի անվտանգության նկատառումներից ելնելով մնալ գաղտնի եւ ապահով վայրում։ Այդ վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ կարգավորվի իրավիճակը։ Սակայն միաժամանակ, նոր «Ռահբարը» կարող է սկսել իր միջազգային գործունեությունը՝ ունենալով նախ հեռախոսազրույց եւ ապա անձնական հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թեհրանից հայտարարել են, որ Ռուսաստանն Իրանի համար բարեկամ եւ մոտ երկիր է, իսկ ՌԴ նախագահը Իրանի գլխավոր բարեկամն է։ Եւ ամենայն հավանականությամբ նոր «Ռահբարի» առաջին միջազգային հեռախոսազրույցն ու անձնական հանդիպումը կլինի հենց նախագահ Պուտինի հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image