Ճապոնական Հոկայդո կղզում, Կուսիրոյի օդանավակայանում սկսել են օգտագործել ինքնավար ռոբոտ-գայլ՝ Monster Wolf, կենդանիներին եւ թռչուններին օդանավակայանի թռիչքա-վայրէջքային ուղի մուտք գործելը թույլ չտալու համար։ Այս մասին հայտնում է The Mainichi պարբերականը։ Համաձայն հրապարակման, «գայլը» կարողանում է ինքն իրեն շարժվել եւ ունի GPS նավիգացիա։
Այն շուրջօրյա ռեժիմով հսկում է մոտ 250 մետրանոց տեղամասը՝ օդանավակայանի փակ գոտում։ Աղվեսների, ճագարների կամ այլ ոչ մեծ կենդանիների նկատելու դեպքում՝ ինֆրակարմիր հաղորդիչները արձակում են ներդրված 50 ձայներից մեկը, ներառյալ՝ գայլի ոռնոց, որպեսզի այդ կենդանիները փախչեն տարածքից։ Hokkaido Airports Co-ից տեղեկացրել են, որ սա Ճապոնիայում առաջին դեպքն է ռոբոտ-գայլերի կիրառության։