Այլ

Օլիմպոս լեռը կարող է ճանաչվել համաշխպարհային ժառանգության մաս

Օլիմպոս լեռը կարող է ճանաչվել համաշխպարհային ժառանգության մաս

Հունաստանի լեգենդար Օլիմպոս լեռը հնարավոր է ներառվի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Հարցը քննարկվելու է Հուլիսի 19-29-ին, Հարավ-Կորեական Փուսանում կայանալիք UNESCO Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի ժամանակ։ Օլիմպոսի բարձրությունը 2918 մետր է։ Այն եթե ներառվի, ապա երկու պարամետրով է ներառվելու՝ եւ որպես բնական օբյեկտ եւ որպես մշակութային ժառանգության օբյեկտ։ Հունական կողմը գործընթացը սկսել էր դեռ 2014 թվականից։

Հիշեցնենք, որ համաձայն հին հունական դիցաբանության Օլիմպոսը համարվում է հին հունական «աստվածների» բնակավայրը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image