Խմբագրի կողմից

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զուգահեռներ ես անցկացնում նախկինում տեսածիդ ու լսածիդ հետ, մեծ ցավ ես ապրում, թե ինչ ահռելի անկում են գրանցել պետական կառավարման մակարդակը, պետական պաշտոնյայի, օրենսդիրում ընտրվածի բառամթերքն ու մտածողությունը:

Ինչքան պարզունակ ու ոչ պրոֆեսիոնալ են դարձել քննարկումները, ինչ աղքատիկ են հայ պետական գործչի միտքն ու լուծումներ գտնելու կարողությունը: Իհարկե, մենք առաջ էլ էինք դժգոհ, անցյալում էլ էին հանդիպում անգրագետ, անտեղյակ պաշտոնյաներ, որոնք իրենց ոլորտներից գլուխ չէին հանում, անտարբեր էին պետական հոգսերի հանդեպ, իրենց անձնական խնդիրներով էին, որպես կանոն, զբաղված: Բայց նման ցածրորակ իշխանություն, նման անպատրաստ պետական պաշտոնյաներ, նման անմիտ ու անդեմ մարդիկ երբեք չեն եղել իշխանության մեջ: Եվ ցավալին այն է, որ 2018-ի համեմատ էլ է ահռելի անկում տեղի ունեցել: Այսօրվա նախարարներին առաջ մի հավաբուն չէին վստահի, այսօրվա փոխնախարարները պաշտոնյաների օգնական չէին նշանակվի, այսօրվա օրենսդիրները դպրոցներում պահակ կամ վետերոկ աշխատեցնող կլինեին: Եվ ի՜նչ արագությամբ են փոխվում դեմքերը: Մի պահ հետ նայեք եւ կտեսնեք, թե 8 տարի իշխանությունից կառչած Նիկոլ Փաշինյանն ինչպես է ձեռնոցի նման փոխել իր կաբինետի անդամներին, պետական պաշտոնյաներին, հերթը հասել է թիմակիցներին, որոնց հետ Գյումրիից քայլելով եկել-հասել էր Երեւան: Եվ սա՝ այն պարագայում, երբ կադրերի բանկը դատարկ է` նոր մարդիկ չեն հայտնվում ՔՊ-ում` Փաշինյանի կողքին: Պարզ է, որ նա շատ կուզենար բոլորին փոխել, նոր մարդիկ նշանակել, որոնք էլ ավելի հավատարմորեն կծառայեին իրեն, բայց այդպիսիք չկան, ուստի ստիպված է բավարարվել եղածով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image