Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գիտնականները կարողացել են բացահայտել այսպես կոչված «Սթոունհեյջի շամանի» ինքնությունը։ Խոսքը Ափթոն-Լովելում հայտնաբերված շամանի մնացորդների մասին է, որոնք հայտնաբերվել էին պեղումների ընթացքում։ Շամանը ապրել է մոտ 4 հազար տարի առաջ։ Գերեզմանում նաեւ հայտնաբերվել է ծիսական թիկնոց, որի վրա ամրացված են եղել կենդանիների ոսկորներ, քարե կացիների հավքածու եւ մետաղի մշակման գործիքներ։
The Guardian պարբերականը գրում է, որ տեւական ժամանակ մասնագետները կարծել են, որ շամանը տղամարդ է եղել։ Սակայն գենետիկ հետազոտությունը պարզել է, որ «Սթոունհեյջյան շամանն» իրականում կին է եղել։ Նա ապրել է ՄԹԱ 1800-ական թվականներին մոտ։ Այն ժամանակ մարդիկ քիչ էին ծանոթ մետաղամշակմանը։ Մետաղի մշակման կարողություն ունեցողները այդ ժամանակվա հասարակությունում վայելում էին հատուկ կարգավիճակ։ Գիտնականները այս բացահայտումը համարում են շատ կարեւոր, քանի որ ըստ էության բացահայտվել է հին ժամանակների հասարակություններում կնոջ ունեցած նշանակալի դերակատարության եւս մեկ ասպեկտ։