«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ գործող Սահմանադրության դրույթները թույլ են տալիս իշխանության գալ նաև այն քաղաքական ուժերին, որոնք չեն ստացել ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը։
Տված վերջին հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ գործող սահմանադրական կարգավորումներով երկրի ղեկավար կարող է դառնալ նաև այն ուժը, որը չի հավաքել ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։
Կարապետյանի խոսքով՝ վերջին ընտրությունների պաշտոնական արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չի քվեարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Նա նաև պնդել է, որ ընտրական գործընթացում հնարավոր չի եղել ապահովել լիարժեք թափանցիկություն։
«Հայաստանի հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, և դա ոչ թե սուբյեկտիվ կարծիք է, այլ օֆիցիալ տվյալն է ընտրության արդյունքի»,- պնդել է նա: