Միջազգային

10 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի

10 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի

Նախօրեին խափանվել է Կուբայի ազգային էլեկտրացանցը, ըստ կուբայական UNE օպերատորի, որը հետաքննում է համազգային անջատման պատճառը:

Reuters-ը հաղորդում է, որ մոտ 10 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

«Ազգային էլեկտրացանցը լիովին անջատվել է: Պատճառները հետաքննվում են: Մենք կշարունակենք տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ», - ասվում է UNE-ի սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Կուբան ամիսներ շարունակ տառապում է ժամերով, իսկ վերջերս՝ օրերով էլեկտրաէներգիայի անջատումներից՝ պայմանավորված ցանցի վատթարացմամբ և ԱՄՆ-ի կողմից նավթային շրջափակմամբ, որը խափանել է վառելիքի մատակարարումը։

Հուլիսի 6-ին էլեկտրացանցի լրիվ խափանումը երկրի երկու երրորդը թողել է առանց էլեկտրաէներգիայի, ինչը ևս մեկ հարված է կուբացիների համար, ովքեր հոգնել են շարունակական անջատումներից, նշում է Reuters-ը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image