ՕՊԵԿ+ ֆորմատի անդամ երկրները քննարկել են նավթի գլոբալ շուկայում տիրող վիճակն ու կայացրել որոշումներ՝ օգոստոս ամսի համար նավթի արդյունահանման ծավալների եւ շուկայում վարելիք քաղաքականության մասին։ Այս մասին հայտնում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը։ Խորհրդակցությունն անցկացվել է նախօրեին՝ օնլայն ֆորմատով։
Ըստ այդմ, այս տարվա օգոստոսին նախատեսվում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները։ Սահմանված սահմանափակումները, որոնք սկսել էին կիրառվել 23 թվականից, կարող են մասնակի կամ ամբողջապես վերացվել։ Ավելացված ծավալը կազմում է 188 հազար բարել՝ օրական կտրվածքով։ Հաջորդ հանդիպումը կայանալու է օգոստոսի երկուսին։