Ամերիկյան հատուկ ծառայությունները ավելի քան 600 դրոն են առգրավվել Միացյալ Նահանգների քաղաքներում ֆուտբոլի Աշխարհի առաջնության հանդիպումների անցկացման ժամանակ։ Այս մասին հայտնում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։
Համաձայն հաղորդման, թռչող ապարատները հայտնաբերվել եւ առգրավվել են տասնմեկ ամերիկյան քաղաքներում, որոնք հյուրընկալում են Մունդիալի հանդիպումները։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Այն մեկնարկել է հունիսի 11-ին եւ կավարտվի հուլիսի 19-ին։