Այլ

Վերականգնել են ծովային առեւտուրը

Վերականգնել են ծովային առեւտուրը

Քաթարական Էր-Ռուվայս նավահանգտում հինգ ամսվա դադարից հետո վերականգնվել են Իրանից բեռների մատակարարումները։ Քաթարն ու Իրանն այդպիսով, վերսկսել են ծովային առեւտուրը մեկմեկու հետ։ Այս մասին հայտարարել է Դոհայում իրանական առեւտրային խորևհրդական Աբաս Աբդոլխանին։ Իրանցի պաշտոնյան ասել է, որ երկու երկրների միջեւ ծովային առեւտուրը վերականգնվել է քաթարական կառավարության հետ պայմանավորվածության արդյունքում։ Աբդոլխանին նաեւ ասել է, որ ծովային երթուղին տեղական շուկաներ ապրանքների մատակարարման համար համարվում է ամենից հուսալին եւ ոչ ծախսատարը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image