Առողջություն

Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում

Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում

Այսօր Դալարիկ կայարանում տեղի ունեցած վթարի հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ տուժածի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:55-ին, Դալարիկ կայարանում վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով վնասվել են վերգետնյա կապի համակարգն ու շոգեքարշը։
Վթարի հետևանքով չեղարկվել է Երևան-Գյումրի ժամը 14:25-ի ուղևորատար էլեկտրագնացքի երթը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image