Ամերիկյան Ալյասկայում ափամերձ շրջանի անվտանգության ծառայության ուղղաթիռ է կործանվել։ Դեպքը տեղի է ունեցել Սիտկա քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Աձամերձ շրջանի պաշտպանության ծառայությունը։ Ուղղաթիռը եղել է MH-60 Jayhawk տեսակի։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարաներ։ Որոնողական աշխատանքներ են իրականացվում դեպքի վայրի տարածքում։ Ավիավթարի պատճառն անհայտ է։
Ափամերձ անվտանգության ծառայությունում հայտարարել են, որ առաջնահերթ կարեւորություն է իրենց համար անձնակազմի անդամներին փրկելն ու անվտանգությունն ապահովելը։ Որոնսղա-փրկարարական աշխատանքներից հետո կիրականացվի հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։