Միջազգային

Վիրավորների մեջ երեխա կա․ Կիևի սարսափելի գիշերը

Վիրավորների մեջ երեխա կա․ Կիևի սարսափելի գիշերը

Անցած գիշեր Կիևի վրա ռուսական օդային հարվածների հետևանքով 10 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է, հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել եռահարկ գրասենյակային և պահեստային շենքում։ Մեկ այլ վայրում վնասվել է նաև երկաթուղային շոգեքարշը։

Դարնիցկիի շրջանում՝ Խարկովի մայրուղու վրա բեկորներ են ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել լուսացույցները սնուցող էլեկտրական վահանակում։ Հրդեհվել է նաև տրանսֆորմատորային ենթակայանը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարակից բնակելի շենքերի պատուհանները կոտրվել են։

Դնեպրովսկիի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստում։

Telegram ալիքների համաձայն՝ հարձակման ժամանակ օգտագործվել են C-400 համակարգի բալիստիկ հրթիռներ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...

×
Gallery Image