Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից այսօր հրաժարական ներկայացրեց Ռոմիկ Մխիթարյանը, որն Արամ Սարգսյանի թիմակիցն է։
Մեր տեղեկություններով, նա կնշանակվի Շենգավիթի թաղապետ: Մեր տեղեկություններով Մալաթիայի թաղապետ կնշանակվի այս նույն շրջանի նախկին թաղապետ, ԵԱՍՄ ղեկավար Սաշա Կատվալյանը:
Հիշեցնենք, որ մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ թաղապետերի փոփոխություն է սպասվում Երեւանում։ Ընտրություններից հետո փոխում են ՔՊ-ական թաղապետերին, իսկ Արամ Զավելինչի քվոտայով թաղապետ դարձածները ռակիրովկաների կենթարկվեն։