ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ինտենսիվ է անվանել Կալինինգրադում ռուսական կողմի հետ նախօրեին կայացած խորհրդակցությունները, որոնք նվիրված են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հրատապ հարցերին:
«Կալինինգրադում Ռուսաստանի Դաշնության հետ միջգերատեսչական խորհրդակցությունների ինտենսիվ փուլը նվիրված է որոշ առավել սուր հարցերի, որոնք վտանգում են ԶԱԷԿ-ի և հարակից Էներգոդար քաղաքի միջուկային անվտանգությունը և ֆիզիկական միջուկային անվտանգությունը», - նշել է Գրոսին։
Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն աշխատում է կայանի անվտանգության ապահովման գործում իր գործունեության ուժեղացման կոնկրետ միջոցառումների վրա:
Կողմերի խորհրդակցությունները վերաբերել են ԶԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով այնտեղ տեղի ունեցող միջադեպերին: