Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հետախուզում է հայտարարել Миротворец կայքի ստեղծող Գեորգի Տուկայի հանդեպ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Տուկայի դեմ ՌԴ-ում կա հարուցված քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։
Հիշեցնենք, որ Миротворец սկանդալային կայքը ստեղծվել է 2014 թվականին։ Նպատակը բոլոր այն անձանց տվյալների հավաքագրումն ու հրապարակումն է, ովքեր սպառնալիք են հանդիսանում ուկրաինական պետականության դեմ, ովքեր այցելել են Դոնբաս եւ Ղրիմ։
Տուկան 2015-16 թթ գլխավորել է Լուգանսկի ռազմա-քաղաքացիական վարչակազմը։