Սպորտ

Ֆանտաստիկ ժեստ. ուր են անհետացել լուսանկարները

Ֆանտաստիկ ժեստ. ուր են անհետացել լուսանկարները

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մայքլ Օլիսեի՝ սոցիալական ցանցերի էջերից բոլոր լուսանկարների հեռացումը վերջին շրջանում բազմաթիվ քննարկումների պատճառ էր դարձել։ Շատերը ենթադրում էին, որ այդ քայլը կապված է գերմանական ակումբից հնարավոր հեռանալու և «Ռեալի» հետաքրքրության հետ։

Սակայն ֆուտբոլիստի որոշման իրական պատճառը, ըստ տեղեկությունների, այլ է եղել։

Օլիսեն մշտապես աշխատում է անձնական լուսանկարչի՝ Ֆլորենս Պերնեի հետ։ Ֆուտբոլիստի սոցիալական էջերում հրապարակվող հիմնական պրոֆեսիոնալ լուսանկարների հեղինակը հենց նա է։

Աշխարհի առաջնության ընթացքում Պերնեն չի կարողացել մեկնել ԱՄՆ՝ մուտքի արտոնագիր չստանալու պատճառով։ Դրանից հետո Օլիսեն որոշել է հեռացնել իր նախկին հրապարակումները և ժամանակավորապես հրաժարվել խաղերից ստացված պրոֆեսիոնալ լուսանկարների օգտագործումից։

Այժմ նրա էջերում հիմնականում հայտնվում են միայն այն կադրերը, որոնք Ֆլորենսը կարողանում է անել հեռակա՝ իր տան հեռուստացույցի էկրանից։

Ֆուտբոլիստի այս քայլը գնահատվել է որպես աջակցություն իր լուսանկարչին․ Օլիսեն, չնայած մարզադաշտից ստացվող բարձրորակ լուսանկարների հասանելիությանը, ընտրել է հրապարակել միայն այն աշխատանքները, որոնք ստեղծում է իր մշտական գործընկերը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image