Միջազգային

Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Իսրայելի որոշմանը

Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Իսրայելի որոշմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է որպես քաղաքական և կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրը Իսրայելի կառավարությունը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

«Իսրայելի կառավարությունը ձգտում է թաքցնել իր սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով։ Իսրայելի որոշումը քաղաքական բնույթ ունի և անտեսում է պատմական և իրավական փաստերը», - ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Անկարան նաև կարծում է, որ այս քայլը ընդգծում է այն իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այլ իսրայելցի առաջնորդներ՝ Գազայի հատվածում իրենց գործողությունների հետ կապված միջազգային իրավական գործընթացների ֆոնին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ իրենք կշարունակեն ձգտել վերջ դնել Իսրայելի քաղաքականությանը, որն «ուղղված է տարածաշրջանի անկայունացմանը»։

Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image