Վերլուծություն

Սահմանադրական դատարա՞ն, թե՞ ՔՊ նիստ

Սահմանադրական դատարա՞ն, թե՞ ՔՊ նիստ

Քաղաքագետները խոսում են իրավական գործընթացներից, իսկ քաղաքացին ավելի պարզ ու կոշտ գնահատական ունի՝ «Սահմանադրական դատարանը ոնց որ ՔՊ նիստ լինի»։

Շարքային քաղաքացու համար այսօր Սահմանադրական դատարանը որքանո՞վ է վստահություն ներշնչող ինստիտուտ։ Բարձր դատարանից նա դեռ սպասելիք ունի՞։

Քաղաքագետները, քաղաքական ուժերը խոսում են, քննարկում, տարբեր սցենարներ ու սպասելիքներ են ձևավորում։ Երբեմն նույնիսկ չափազանց մեծ սպասելիքներ։ Բայց այդ ամբողջ աղմուկի մեջ կարծես ականջի մի ծայրով էլ չեն ուզում լսել սովորական քաղաքացուն։ Իսկ ի՞նչ է ասում նա, ի՞նչ է մտածում։

Զրուցել եմ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հետ՝ և՛ իշխանության կողմնակիցների, և՛ ընդդիմադիրների։
Իշխանության կողմնակիցների մոտ հիմնական համոզմունքը մեկն է՝ ընդդիմությունը ոչինչ անել չի կարող։ Իսկ Սահմանադրական դատարա՞նը։ Նրանց պատկերացմամբ՝ այն սարի պես կանգնած է իշխանության թիկունքին, հետևաբար որևէ բան փոխել հնարավոր չէ։ «Շերեփն իրենց ձեռքին է. ինչ ուզեն, ինչպես ուզեն, այնպես էլ կանեն»։ Եվ հավատացեք՝ սա նրանց ամենամեղմ ձևակերպումն է։
Իշխանությանը քննադատող քաղաքացիները, որոնց թիվը, դատելով իմ զրույցներից, այսօր գերակշիռ է, տարբեր ձևերով են արտահայտվում։ Բայց բոլոր կարծիքները, ըստ էության, հանգում են մեկ նախադասության. «Սահմանադրական դատարանը ոնց որ ՔՊ նիստ լինի»։

Զննող աչքով նայում ես կազմին՝ բոլորը կարծես յուրային լինեն։ Չես հասկանում՝ ո՞ւմ վրա կանգ առնես, ո՞ւմից սպասես, որ պետության ու ժողովրդի շահը կպաշտպանի, ոչ թե քաղաքական մեծամասնության, իշխանության հարմարավետությունը։

Եվ սա է ամենավտանգավորը։ Երբ քաղաքացին Սահմանադրական դատարանին այլևս չի նայում որպես երկրի Սահմանադրության պահապանի, այլ տեսնում է իշխանության հերթական նիստը, դա նշանակում է, որ դատարանը կորցրել է իր ամենակարևոր կապիտալը՝ վստահությունը։ Իսկ երբ Սահմանադրական դատարանը կորցնում է հանրային վստահությունը, վտանգվում է ոչ միայն այդ դատարանի հեղինակությունը, այլև պետության սահմանադրական ամբողջ համակարգը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image