Սահմանադրական դատարանի նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահի ու պետքարտուղարի կողմից հնչած հայտարարությունները ուղղակիորեն հասցեագրված էին Նիկոլ Փաշինյանին աջակցելուն։
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները պետք է դիտարկվեն արտաքին ազդեցության տեսանկյունից և գնահատվեն որպես ուղիղ միջամտություն երկրի ներքին քաղաքական գործընթացներին։ Վարդևանյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ դա միանշանակ կարելի է որակել որպես արտաքին ներգործություն ընտրական գործընթացների վրա։