ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան հրապարակումը․ «Ազգային տոնի կապակցությամբ 2026թ․ հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։
Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի՝ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»։