Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը պետական սահմանի երկայնքով տեղակայել է 59 ոստիկանական կետ՝ վառելիքի անօրինական արտահանումը կանխելու համար։
Նախարարության տվյալներով՝ տարեսկզբից ի վեր հայտնաբերվել է անօրինական տեղադրված լրացուցիչ վառելիքի բաքերով տրանսպորտային միջոցների շահագործման 255 դեպք։ Բոլոր խախտողները ենթարկվել են վարչական տույժերի։
Տուգանվածների թվում են 195 օտարերկրյա քաղաքացիներ և 60 Ղազախստանի քաղաքացիներ։ ՆԳՆ-ն ընդգծել է, որ ուժեղացված հսկողությունը նպատակ ունի կանխել երկրից վառելիքի և քսանյութերի անօրինական արտահանումը։
Ավելի վաղ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար Կայիրխան Տուտկիշբաևը հայտարարել էր, որ Ղազախստանը ուժեղացրել է սահմանային հսկողությունը վառելիքի արտահանման պատճառով։
Հուլիսի 4-ին Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը հրամայել է ուժեղացնել պետական սահմանով վառելիքի և քսանյութերի անօրինական արտահանման դեմ հսկողությունը։