Քաղաքականություն

Տիգրանաշենը կփոխանակեն Արծվաշենո՞վ

Տիգրանաշենը կփոխանակեն Արծվաշենո՞վ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի և Արծվաշենի վերաբերյալ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակում։

Լրագրողների այն դիտարկմանը, թե ձևավորվել է տպավորություն, որ Տիգրանաշենի հարցը կարող է փոխկապակցվել Արծվաշենի հետ և այդ ուղղությամբ արդեն վերջնական որոշում կա, վարչապետը պատասխանել է, որ խնդիրը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի սահմանազատման աշխատանքների ընթացքում։

Փաշինյանի խոսքով՝ սահմանազատումն իրականացվում է այն քարտեզների հիման վրա, որոնցում նշված են նաև այդ տարածքները, և հնարավոր չէ դրանք պարզապես անտեսել կամ դուրս թողնել գործընթացից։ Նա ընդգծել է, որ նման մոտեցումը չի համապատասխանի Հայաստանի շահերին։

Վարչապետը նշել է, որ եթե հայկական կողմը փորձի որոշ հատվածներ բացառել քննարկումներից, ապա նույն տրամաբանությամբ ադրբեջանական կողմը կարող է վիճարկել կամ առանձնացնել այլ տարածքներ, այդ թվում, օրինակ, Ջերմուկի և Տավուշի Բերքաբերի ուղղությամբ գտնվող հատվածները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image