Այլ

Մակարոնի գործարանի տակ 2600 տարեկան դամբարան է հայտնաբերվել

Մակարոնի գործարանի տակ 2600 տարեկան դամբարան է հայտնաբերվել

Իտալական Գրանյանո քաղաքում Garofalo մակարոնի ֆաբրիկայի ընդարձակման շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2600 տարեկան դամբարան։ Դամբարանում եղել է 85 հուղարկավորություն։ Թվագրությունը, ըստ հնագետների՝ ՄԹԱ 6-րդ դարի կեսեր։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Պեղումները սկսվել են անցյալ տարվա փետրվարից։ Սակայն գերեզմանների ուսումնասիրությունները դեռեւս գտնվում են նախնական փուլում։ Առայժմ հնարավոր է եղել նույնականացնել 16 մեծահասակի, 4 երեխայի եւ 15 նորածնի մնացորդներ։

Որոշ կմախքներ դրված են եղել տուֆից պատրաստված քարե դագաղների մեջ։ Գերեզմանների հերմետիկության շնորհիվ պահպանվել են շատ նյութեր, որոնք կքայքայվեին այլ պայմաններում։ Հայտնաբերվել են կտորների մնացորդներ, փայտե իրեր եւ ճյուղերից պատրաստված զամբյուղների մնացորդներ։ Հայտնաբերվել են նաեւ յանտարե զարդեր, որոնք ունեցել են կենդանիների տեսք եւ այլ արտեֆակտներ։ Մասնագետները կարծում են, որ դամբարանը օգտագործվել է վերնախավի կողմից։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image