Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանը գերծանրաբեռնված է. ժամանման սրահում հերթերն արդեն վեճերի պատճառ են դառնում

«Զվարթնոց» օդանավակայանը գերծանրաբեռնված է. ժամանման սրահում հերթերն արդեն վեճերի պատճառ են դառնում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերջին շրջանում աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով։ Հայաստան ժամանող չվերթների թիվն այնքան է աճել, որ, թե ցերեկային, թե գիշերային ժամերին ժամանման սրահում, հատկապես սահմանային հսկողության հատվածում, ձևավորվում են հսկայական հերթեր։

Ականատեսների փոխանցմամբ՝ ժամերով սպասելու պատճառով հաճախ առաջանում են լարված իրավիճակներ, վիճաբանություններ, իսկ առանձին դեպքերում՝ նաև միջադեպեր։ Օդանավակայանի գործող ենթակառուցվածքներն ու սպասարկման հնարավորությունները, ըստ ամենայնի, դժվարությամբ են սպասարկում ներկայիս ուղևորահոսքը։

Այս իրավիճակը նաև հետաքրքիր համատեքստ է ստեղծում վերջին տարիներին իշխանությունների կողմից հաճախ շրջանառվող այն թեզի ֆոնին, թե Հայաստան ժամանող քաղաքացիների մեծ մասը գալիս էր ընտրություններին մասնակցելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկելու նպատակով։ Այժմ, երբ ընտրական գործընթաց չկա, այդ բացատրությունն այլևս կիրառելի չէ, մինչդեռ ուղևորահոսքը ոչ միայն չի նվազել, այլ շարունակում է պահպանվել բարձր մակարդակի վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image