Միջազգային

Մնում ենք Ադրբեջանի բենզինի հույսի՞ն․ ՌԴ-ի արգելքը հարցեր է առաջացնում

Մնում ենք Ադրբեջանի բենզինի հույսի՞ն․ ՌԴ-ի արգելքը հարցեր է առաջացնում

Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ռուսաստանը լիակատար արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, նշելով, որ որոշումը պայմանավորված է ներքին շուկա մատակարարումները մեծացնելու համար։ Այս որոշումը, ըստ էության, նշանավորեց Ռուսաստանում գարնան վերջից և ամռան սկզբից սրվող լվառելիքային լուրջ ճգնաժամի գագաթնակետը: Նախկինում Ռուսաստանը արգելք էր դրել դիզելային վառելիքի արտահանման վրա ոչ արտադրողների համար, սակայն այժմ Ռուսաստանը լիակատար արգելք է դրել դիզելային վառելիքի արտահանման վրա շուկայի բոլոր մասնակիցների համար։

Հունիսի 29-ին էլ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ամբողջությամբ արգելում է երկրից բենզինի և կերոսինի արտահանումը։

Վերջին շրջանում Ուկրաինան պարբերաբար հարվածներ է հասցնում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին երկրի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով երկրում բենզինի, դիզվառելիքի ներքին մատակարարումների խնդիրներ են առաջացել։

Բնական է, որ դիզվառելիքի արտահանման արգելքը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանում, քանի որ Ռուսաստանն այդ ոլորտում մեր երկրի համար առանցքային մատակարար է։ Իհարկե, իբրև այլընտրանք, Հայաստանը կարող է օգտվել Իրանի ծառայություններից։

Հայտնի է նաև, որ Ադրբեջանից Հայաստան արտահանվում են նավթամթերքներ։ Մինչ օրս այս երկիր է մատակարարվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image