Հասարակություն

Խլեցին և հիմա վայելում են․ ի՞նչ է գտել Բաքուն Սոթքի ոսկու հանքավայրում (ֆոտո)

Խլեցին և հիմա վայելում են․ ի՞նչ է գտել Բաքուն Սոթքի ոսկու հանքավայրում (ֆոտո)

Ադրբեջանը հայտարարել է Սոթքի (ՀՀ Գեղարքունիքի մարզ-խմբ․) հանքավայրի՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածում ավելի քան մեկ միլիոն ունցիա ոսկու հայտնաբերման մասին։

Այս պահին Հայաստանը փորձում է վերսկսել ստորգետնյա արդյունահանումը իրեն մնացած 24%-ի վրա, մինչդեռ ադրբեջանական կողմը յուրացնում է նախկինում ռուսական GeoProMining Gold-ի կողմից շահագործվող ռեսուրսների մեծ մասը:

Բաքուն, 2020թ. պատերազմից հետո, ըստ էության ամրապնդում է իր հավակնությունները տարածաշրջանի ամենամեծ հանքի նկատմամբ:

Սոթքը տարածաշրջանի խոշորագույն ոսկու հանքավայրն է, որի պաշարները գնահատվում են մոտ 120–130 տոննա։ 2020 թվականի պատերազմից հետո այն հայտնվեց ռազմական վերահսկողության գծով բաժանված վիճակում՝ մոտ 76%-ը՝ Ադրբեջանին, և միայն 24%-ը՝ Հայաստանին։

Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Սոթքը և GeoProMining-ի մյուս հայկական ակտիվները Հայաստանի բյուջեի ամենամեծ ներդրումների շարքում էին. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ագարակի կոմբինատի և Սոթքի միջոցով խումբը տասնյակ միլիարդավոր դրամի հարկային եկամուտներ էր ստեղծում, ինչը նրա հայկական ակտիվները դասում էր երկրի խոշորագույն հարկատուների շարքին։

Սոթքը տարեկան Հայաստանին ապահովում էր մոտ չորս տոննա ոսկի, տասնյակ միլիոնավոր դոլարների բյուջետային եկամուտներ էր բերում․ միայն 2017 թվականին հանքի արտահանումը հանգեցրեց շուրջ 147 միլիոն դոլար եկամտի, որի զգալի մասը վերադարձվեց հարկերի տեսքով։

Ադրբեջանում Սոթքում հետախուզական աշխատանքներն իրականացնում է պետական ​​«AzerGold» ընկերությունը, որը սերտորեն կապված է բրիտանական «Anglo Asian Mining» կորպորացիայի հետ։ Բրիտանացիները ակտիվորեն հանքաքար են արդյունահանում Ադրբեջանում և օկուպացված Արցախում։ Ըստ էության, Արցախի հանքային պաշարների իրավունքները նրանց վաճառվել էին դեռևս հանրապետության օկուպացիայից առաջ։

Սոթքի հանքավայրի շահագործումը Ադրբեջանում դեռևս չի սկսվել, բայց հանքը, անկասկած, կդառնա ադրբեջանական և բրիտանական կապիտալի միջև ևս մեկ համատեղ ձեռնարկություն։

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...

×
Gallery Image