Այլ

Եռաբլուրը հայրենիք ունենալու կենդանի դասարան է

Եռաբլուրը հայրենիք ունենալու կենդանի դասարան է

Զոհվածի մայր՝ Կարին Տոնոյանը, գրում է.
«Տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի․․․
Ընդամենը 5 տարի է անցել, բայց այսօր Եռաբլուր գնացողների հոսքը տասնապատիկ կրճատվել է… գնացողների զգալի մասը էլ արցախցիներ են…
Կներեք, տղերք»։

Երբ զոհվածի ծնողն է նման բան գրում, սա միայն անձնական ցավ չէ․ սա ազգային ահազանգ է։
Այս լռությունը, այս դատարկվող ճանապարհը խոսում է մեր հասարակության հոգեբանական վիճակի, պետական քաղաքականության ու կրթական համակարգի խեղվածության մասին։ Եռաբլուրը դառնում է անտեսված, որովհետև պետությունը չի ստեղծում հիշողության մշակույթ։

Եռաբլուրը հայրենիք ունենալու կենդանի դասարան է։ Բայց եթե կրթական համակարգը խուսափում է սերունդներին սովորեցնել զոհի գինը, եթե դպրոցներում հիշողությունը չի դառնում հոգեբանական ու հոգևոր դաստիարակություն, սերունդները մեծանում են ոչ թե պատասխանատու, այլ անտարբեր։

Այսօր պետական մակարդակով Սուրբ Սրբոցը անտեսվում է։ Եթե այս ընթացքը շարունակվի, Եռաբլուրը վտանգ ունի վերածվելու սովորական գերեզմանատան։ Իսկ դա նշանակում է՝ զոհերի հիշատակը կորցնում է իր ապագա ձևավորող ուժը։

Հանրությունը ծանր կորուստներից հետո փակվել է ինքն իր մեջ՝ ընտրելով մոռացությունը որպես փրկություն։ Բայց մոռացությունը չի բուժում․ այն խորացնում է դատարկությունը։
Եռաբլուր գնացողների հոսքի կտրուկ նվազումը հենց այդ դատարկության հայելին է։
Այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ․ հիշե՞լ ու պատասխանատվությամբ ապրել, թե՞ լռությամբ ու մոռացությամբ սպանել մեր սեփական ապագան։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image