Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
«Ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ ենք աջակցել Երևանին և Բաքվին տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման գործում, խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապատրաստել ու տրամադրել ռուսական հարթակ»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով, 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների համաձայն` Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին։
Բացի այդ, ըստ փոխնախարարի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի զգալի ներուժը:
Գալուզինի խոսքով` այդ հարթակը կոչված է նպաստելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը հենց Հարավային Կովկասի պետությունների և նրանց հարևանների ուժերով՝ առանց արտաքին միջամտության: