Հասարակություն

Հայաստանն արժանի է ունենալու խոսքի տեր, պատասխանատու և հաշվետու իշխանություն․ Արման Թաթոյան

Հայաստանն արժանի է ունենալու խոսքի տեր, պատասխանատու և հաշվետու իշխանություն․ Արման Թաթոյան

Հունիսի 7-ի ընտրությունները պատմական են մեր պետության ու ժողովրդի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ Բաքվում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում որոշեն, թե Հայաստանում ով պետք է լինի ղեկավար և իշխանություն: Այս որոշումը պետք է կայացնեն Երևանը, Գորիսը, Վանաձորը, Գյումրին, Մարտունին, մեր մյուս քաղաքներն ու գյուղերը։ Այս մասին իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

Նա նշել է, որ վարչապետի պաշտոնին առաջադրվելու երեք նպատակ ունի՝ հաստատել խաղաղություն, արդարություն և զարգացնել տնտեսությունը։

Անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված ապատեղեկատվությանը՝ «Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն բացատրել է, որ ագրեսիվ թիրախավորման պատճառը կուսակցության աճող վարկանիշն է և ներկայությունն ապագա խորհրդարանում։

Արման Թաթոյանը ևս մեկ անգամ հիշեցրել է «Միասնության թևերի» «կարմիր գծերի» մասին։

«Հայտարարում եմ միանշանակ՝ մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրելու և որևէ պարագայում չենք ընդունելու, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում դառնա իշխանություն։ Նույնքան հստակ է նաև, որ վարչապետ չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը սահմանադրական արգելքների պատճառով։ Հստակ է նաև մեկ այլ բան. չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի»,- հայտարարել է Արման Թաթոյանը։

Նա նաև խոսել է անցած մասնագիտական ուղու մասին՝ հիշեցնելով, որ իր գործունեությամբ ապացուցել է՝ կարող է պաշտպանել Հայաստանի ազգային շահերը և քաղաքացու իրավունքներն ամբողջ աշխարհում։

«Այսօր հանձն եմ առնում պաշտպանել Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու շահերը։ Հայաստանն ու հայ ժողովուրդն արժանի են ունենալու խոսքի տեր, պատասխանատու և հաշվետու իշխանություն։ Ընտրեք նրան, ով երբեք ձեզ չի խաբել, չի հարստացել ժողովրդի հաշվին և իր աշխատանքը նվիրել է մարդկանց ծառայելուն։ Հունիսի 7-ին գնացե՛ք ընտրության, ընտրե՛ք 6-ին, որ արդարությունը բերեք ձեր կյանք, որ վերջապես արդարություն հաստատենք մեր երկրում»,- հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image