ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Նորվեգիայի հավաքականից կրած պարտությունից (1:2) հետո Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։
«Ես փորձեցի, ես փորձեցի։ Այժմ ամեն ինչ ավարտված է։ Ես սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերել Globo-ն։
34-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ 2010 թվականից ի վեր նա անցկացրել է 130 հանդիպում, դարձել 80 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
Նորվեգիայի դեմ խաղը Նեյմարի համար 15-րդն էր Աշխարհի առաջնություններում. այս ցուցանիշով նա գերազանցել է ֆուտբոլի արքա, աշխարհի եռակի չեմպիոն Պելեին։
Իր միջազգային կարիերայի ընթացքում Նեյմարը մասնակցել է Աշխարհի չորս առաջնությունների, իսկ Բրազիլիայի հավաքականի հետ հասցրել է նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը (2016թ․) և Կոնֆեդերացիաների գավաթը (2013թ․)։