Քաղաքականություն

Միշուստինն ասել է, թե ինչ է ՌԴ-ն ակնկալում ՀՀ նոր կառավարությունից

Միշուստինն ասել է, թե ինչ է ՌԴ-ն ակնկալում ՀՀ նոր կառավարությունից

Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Открыть фото

«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմար միջավայր ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների, օրինական շահերի պահպանումը», - ասել է Միշուստինը:

Մոսկվայում ակնկալում են ռուս-հայկական հարաբերությունների շարունակական զարգացում՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվառման ոգով։

Открыть фото

ՌԴ վարչապետի խոսքով` չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը` Ռուսաստանը պահպանում է Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերոջ և ներդրողի կարգավիճակը: Միշուստինը նշել է, որ ռուսական ընկերություններն ակտիվորեն աշխատում են հայկական տնտեսության առանցքային ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, մեքենաշինություն, տրանսպորտային ենթակառուցվածք, Էներգետիկա, ներառյալ խաղաղ ատոմի ոլորտը:

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հարթակում նոր հնարավորություններ կգտնեն համատեղ նախագծերի իրականացման, արտադրությունների ստեղծման և կոոպերացիայի ընդլայնման համար:
«Հատկապես կարևոր է այս գործընթացում ներգրավել մեր երկրների փոքր և միջին ձեռնարկություններին», – ասել է Միշուստինը:

Открыть фото

ՌԴ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Եկատերինբուրգ կատարած այցը Փաշինյանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։
Հիշեցնենք, այսօր առավոտյան ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Открыть фото

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image