Միջազգային

Ձերբակալություններ Ստամբուլում․ ովքեր են թիրախում

Ձերբակալություններ Ստամբուլում․ ովքեր են թիրախում

Թուրքական Ստամուլում իրականացված հատուկ գործողության ընթացքում 15 անձ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Համաձայն Türkiye Gazetesi պարբերականի՝ ուժային համակարգում ունեցած աղբյուրների, գործողությունն իրականացվել է ահաբեկչության դեմ պայքարի վարչության եւ ոստիկանական հետախուզական ծառայության կողմից։

Հետաքննության ժամանակ պարզվել է այն անձանց ինքնությունը, որոնք ենթադրաբար կապ ունեն «ԻՊ» խմբաորման հետ եւ մասնակցել են վերջինիս գործունեությանը։ Բացի այդ, բացահայտվել են անձինք, ովքեր աջակցել են «Ալ Քաիդա» խմբավորմանը։ Ձերբակալություններին զուգահեռ իրականացվել են նաեւ խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել էլեկտրոնային սարքեր եւ կրիչներ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image