ՊՆ հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանին երկու ամսով կալանավորեցին․ նրան մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Ընդ որում, դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ պատերազմների մասնակից հերոս գնդապետը դրդել է մեկ այլ զինվորականի` իրենց փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն։ Մալոյանի մարտական ընկերները վստահ են, որ նա ընդդիմադիր հայացքների համար է պատժվում։
Մեզ տեղեկություններ են հասել, թե մասնավորապես ինչ «պետական գաղտնիքի» մասին է խոսքը։ Մեզ տեղեկություն հասավ այն մասին, որ պետական գաղտնիքի հրապարակում ձևակերպման տակ խցկել են պարզապես տեղեկանքի նման մի թուղթ։
«Տեղեկանքի նման մի թուղթ է եղել ընդամենը, ինչ-որ լուրջ հարց չի, ուղղակի դրանից բռնվել են ու դրա վրա գործ են կարել։ Իբր Մալոյանը երկրորդ զինվորականին դրդել է, որ իրեն ուղարկի։ Ի՞նչ պետական գաղտնիք կարող է լինել, իրենք բունկերը ներսից նկարում են՝ հրապարակում։ Այդպես որ լինի, ինչքան հրամանատար կա, բոլորին կարող են այդպես բռնեն-տանեն, փակեն, բոլորի վրա պետական գաղտնիք հրապարակելու գործ կարեն։ Ընդդիմադիր հայացքներ է ունեցել՝ դրա համար էլ կալանավորել են»,-ասաց «Հրապարակի» աղբյուրը։
Վերջինս շեշտեց, որ Փաշինյանի իշխանությունը չի ներել փառահեղ զինվորական ուղի անցած Մալոյանին՝ ընդդիմադիր հայացքների ու ընդդիմաիր ուժերից մեկին աջակցելու համար։