Ռուսական ռազմական ինքնաթիռները 12 ռումբ են նետել Դնեպրոպետրովսկի մարզի Վասիլյովկա քաղաքի շուկայի վրա։
Այս մասին հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել։
Մասամբ ավերվել է բնակելի շենք, վնասվել են խանութներ և մանրածախ առևտրի տաղավարներ։