Հարցազրույց

Ոչ մի երկիր ծաղիկ տանել հնարավոր չի, բացի Ռուսաստանից, 6-7 տարի է փորձում ենք. Փաշինյանի հերթական սուտը

Ոչ մի երկիր ծաղիկ տանել հնարավոր չի, բացի Ռուսաստանից, 6-7 տարի է փորձում ենք. Փաշինյանի հերթական սուտը

Ի թիվս այլ ապրանքատեսակների, Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել մի շարք ջերմոցային ապրանքների, այդ թվում ծաղկի արտահանման վրա: ՀՀ Կառավարությունը հայտարարել է, որ սուբսիդավորում է մաքսատուրքն ու ծախսերի զգալի մասը, աջակցում է ծաղկի արտահանմանը Եվրոպա, սակայն ջերմոցատերերը դժգոհ են։ Թեմայի շուրջ զրույցել ենք «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանի հետ։

- Կառավարությունը հայտարարել է, որ հայկական արտադրանքն արդեն արտահանել են դեպի Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան, Նիդեռլանդներ, Գերմանիա և այլ երկրներ, ձեր արտադրանքից արտահանում իրականացրե՞լ եք։

- Կառավարությունը ի՞նչ է անում, չեմ հասկանում։ Ասում են տար Գերմանիա վաճառի կգաս հատին 50 դրամ փող կտամ: Եթե հնարավոր չի տանել, էլ կառավարությունը 50 դրամ ոնց ա տալու։ Մենք 6-7 տարի այս ոլորտում աշխատել ենք, միշտ ենք հետաքրքրվել, բացի Ռուսաստանից այլ ճանապարհ չենք գտել որևէ տեղ արտահանելու։ Էնպես չի, որ հիմա նոր ենք սկսել հետաքրքրվել։ Դա տրանսպորտային խնդիր է, որը անհնար է։ Միշտ արտահանումը եղել է մեր ամբողջ արտադրանքի 90 տոկոսը ու արտահանվել է ամբողջությամբ Ռուսաստան, քանի որ պահանջարկը միայն այնտեղ է, ինչքան փորձել ենք այլ երկրներ արտահանել, միշտ փակուղիների ենք հանդիպել, որը անհնար է դարձրել արտահանումը։ Փորձել ենք ԱՄԷ, Իրան, Թուրքիա, Բուլղարիա էլ ենք փորձել։ Բայց այստեղ պետք է հաշվի առնել նաև այն, որ նշածս ոչ մի երկրում ծաղիկ նվիրելու էնպիսի մշակույթ չկա զարգացած, ու հետևաբար` էնպիսի պահանջարկ, ինչպես Ռուսաստանում։

- Ինչպե՞ս է սա անդրադառնում ընկերության ֆինանսական վիճակի վրա։

- Ծախսերի տակից դուրս չենք գալիս, ապրանքը թափում ենք, այս ամիս դեռ աշխատավարձ չենք վճարել, գազի վարձը չենք կարողանում վճարել։ Այս պահին մեր արտադրանքը կազմում է 17-18 հազար հատ ծաղիկ, գումարայինով այս ամիս կարող էինք արտահանել մոտ 35-40 մլն դրամի ծաղիկ։ Մենք արտադրում ենք 30 տեսակի հոլանդական վարդեր, որոնց տնկիները ներկրում ենք Հոլանդիայից, տեղում ծախս ենք անում մշակելու վրա ու ինչպե՞ս եք մտածում, խելքին մո՞տ է, որ դա հնարավոր լինի նորից Հոլանդիա տանել ու վաճառել։

- Ծաղիկների մշակման գործընթացում թունաքիմիկատներ օգտագործո՞ւմ եք։ Ֆիտոսանիտարական փորձաքննության արդյունքներն ինչպիսի՞ն են ձեր արտադրանքի հետ կապված։

-Ոչ, մենք թունաքիմիկատներ չենք օգտագործում։ Ֆիտոսանիտարական փորձաքննությունն էլ է նորմալ, էդ ոնց եղավ, որ 6 տարի նորմալ էր, իսկ հիմա նորմալ չէ։ Ունենք էն, ինչ ունենք, ուղղակի խոսում են էն մարդիկ, ովքեր ընդհանրապես ոլորտից ու նրբություններից անտեղյակ են։ Շատերին թվում է` մենք չենք ուզում բացի Ռուսաստանից ուրիշի վրա ծաղիկ վաճառենք, ասում են էստեղ կարող են տանել, էնտեղ կարող են տանել։ Խնդրեմ՝ ով տեղափոխման տարբերակ ունի, թող գա էս պահին 2-3 մեքենա բարձեմ, թող տանի։ Որ խոսում են` գնացել ա էսինչ երկիր կամ էնինչ երկիր, էդ փորձնական, ասենք, մի 10 հազար հատիկ ուղարկում են մի երկիր փորձանմուշ, արդեն դա դարձնում են թեմա, թե էսինչ երկիր արտահանում կա, իրականում փորձնական նմուշ ա և դրանք ընդամենը շուկաներ գրավելու փորձեր են, որից հետո պետք է հասկանալ այդ ապրանքը որքանով է պահանջված նոր շուկայում, գնային առումով արդյո՞ք ձեռնտու է երկու կողմերին։ Եթե մի բան տարիներով մշակված հղկված աշխատում է, դա հեշտ չէ փոխարինել մեկ ուրիշ ճանապարհով։ Սա էլ այն ապրանքը չէ, որ դնես օրերով սպասես, տեսնես ինչ փորձարկում են անում, կենդանի օգանիզմ է, փչանում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image