ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կեղծ են այն տեղեկությունները, որոնք տեղ են գտել նախօրեին մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած՝ Ամերիկա-Իրանական գործարքի հնարավոր համաձայնագրի պայմանների վերաբերյալ հոդվածներում։
Նախագահ Թրամփը իր սոցկայքի էջում մեղադրել է Թեհրանին «տեղեկությունների արտահոսքի» մեջ, ընդգծելով, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում այն ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք կան իրականում։ Նա նաեւ հայտարարել է, որ Թեհրանը բանակցությունների հանդեպ ցուցաբերում է «անբարեխիղճ մոտեցում»։