Ցանկացած իրավիճակում՝ անձնական կյանքում, աշխատանքում, քաղաքականության մեջ, պատերազմում և այլն հաղթանակ արձանագրելիս մարդը դառնում է անհամեմատ ավելի հանդուրժող, ուրախ, բարի, ներող և երջանիկ։ Հոգեբաններն են այսպես կարծում։ Ընտրությունների արդյունքները դեռ չհրապարակված՝ Փաշինյանը հայտարարել էր, ինքը հաղթանակ է տարել, իսկ դրանից ժամեր անց պարզվեց, որ բազմաթիվ ընտրախախտումներից հետո առաջին տեղում ՔՊ-ն է՝ 49 տոկոսով։ «Հաղթանակից» հետ Փաշինյանը քաղաքական վենդետա է սկսել, չարության դոզան կրկնապատկելով։
Ի դեպ 2021-ին Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով Իլհամ Ալիևի մասին, ասել էր, որ Ալիևի կեցվածքն ու հայտարարությունները հաղթած առաջնորդի մասին չեն, դրանք ավելի ագրեսիվ են, չար, չզիջող, ինչը հաղթող կողմին բնորոշ վարքագիծ չէ։ Հոգեբանության մեջ ի՞նչ բնորոշում ունի այս երևույթը, երբ մարդը դե ֆակտո հաղթանակ տանելուց հետո ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, և մի քանի անգամ ավելի անհանդուրժող, վրեժով լցված։ Փաշինյանն ու Ալիևը այս հարցում նման են իրար։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասում է․ «Հաղթող մարդը չի ունենում նման հոգեբանություն և մեծահոգաբար է վերավերվում աշխարհին։ Իլհամի վատ վերաբերմունքը կոնկրետ մի պերսոնայի էր վերաբերում։ Ինչ վերաբերում է Նիկոլին, Նիկոլը չի հաղթել, հաղթանակը ուզուրպացվել է, և սպեկուլացվել։ Նիկոլը մուռ է հանում նրանցից, ումից, որ պարտվել է։ Սովորաբար հաղթող մարդիկ մեծահոգի են լինում, Նիկոլը անգամ չունի իր նկարած 49 տոկոս հաղթանակը, եթե նա գոնե դա հաղթանակ համարեր, ապա տեղի չէին ունենա նման բռնաճնշումներ ընդդիմության ներկայացուցիչների դեմ։ Մարդկանց բռնում են, հետո պարզվում է, որ չկային հիմքեր, և այսպես շարունակ։ Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը առանձնատունը ցանկանում են ծերանոց դարձնել, բայց նույն տրամաբանությամբ վաղն էլ իմ տունը կարող են որոշել, որ պետք է ծերանոց դարձնեն, մյուս օրը՝ Ձեր տունը և այսպես շարունակ։ Ծառուկյանի տոնը ինչո՞ւ է որոշել սարքել ծերանոց։ Ծառուկյանը երբեք չի եղել պետական պաշտոնյա, ավելին՝ Գագիկ Ծառուկյանը 888 սուպերմարկետի տերը չէ։ Նիկոլի սլենգը պարտված ու անբավարարված մարդու սլենգ է։ Նա ռևանշիստի հեգեբանություն ունի, իսկ դա նշանակում է, որ նա հաղթանակ չի տարել։ Ավելին՝ նա տիրապետում է իրական պատկերին, դրա համար էլ այսքան չարացած է»։