Միջազգային

Առաջին անգամ թագավորի վճարած հարկերի մասին տվյալներ են հրապարակվել

Առաջին անգամ թագավորի վճարած հարկերի մասին տվյալներ են հրապարակվել

Առաջին անգամ Մեծ Բրիտանիայում հրապարակվել են տվյալներ՝ Չարլզ 3-րդ թագավորի անձնական վճարած հարկերի մասին։ 2022 թվականին գահ բարձրանալուց հետո՝ միապետը վճարել է ավելի քան 30 միլիոն ֆունտ ստերլինգ կազմող հարկ, որը համարժեք է մոտ 40 միլիոն դոլարին։ Հարկային երկու լիարժեք տարիների ընթացքում, գահակալող միապետը վճարել է 23/24 թթ համար՝ 11,7 միլիոն ֆունտ, իսկ 24/25 թթ համար՝ 12,9 միլիոն ֆունտ։ Հիշեցնենք, որ Չարլզ 3-րդը գահ է բարձրացել 22 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվանից հետո։ Վերջինս ի դեպ՝ ամենից երկար գահակալած բրիտանացի միապետն է՝ 70 տարի եւ 7 ամիս։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image