Բրիտանացի հայտնի TikTok-բլոգերուհի Բրուք Ջորջին ԱՄԷ-ում սպանության մեղադրանք է ներկայացվել։ Նա մեղադրվում է այն երիտասարդի սպանության մեջ, որի հետ ծանոթացել էր Համացանցով՝ Դուբայում գտնվելու ժամանակ։ Բլոգերուհուն սպառնում է մահապատիժ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Բրուք Ջորջը 23 տարեկան է։ Նա Քենթի կոմսությունից է՝ Գրեյվզենդ քաղաքից։ Սպանվածը եւս բրիտանացի է։ Երիտասարդը սպանվել է խոհանոցային դանակով։
Դեպքը տեղի է ունեցել ենթադրյալ հարձակումից հետո։ Իրավապաշտպանները հայտարարում են, որ աղջիկը գործել է աֆեկտի վիճակում՝ ինքնապաշտպանության համար։ Հայտնի է դարձել նաեւ, որ երիտասարդը սկզբում սիրահետել է բլոգերուհուն, հետո սկսել շահագործել նրան, նույնիսկ վերցրել անձնագիրը եւ թույլ չի տվել, որ աղջիկը վերադառնա Մեծ Բրիտանիա։ Վերջնական որոշումը ԱՄԷ իշխանություններինն է։ Սպանությունը այն հանցատեսակներից է, որոնք համաձայն Էմիրաթների օրենքների, պատժվում է մահապատժով։