Միջազգային

ՀՀ-ն իր ինքնիշխանությունը պահպանել է Ռուսաստանի շնորհիվ․ Շոյգուի կոշտ արձագանքը

ՀՀ-ն իր ինքնիշխանությունը պահպանել է Ռուսաստանի շնորհիվ․ Շոյգուի կոշտ արձագանքը

Ռուսաստանի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր ինքնիշխանությունը 1990-ականներին, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր ինքնիշխանությունը 1990-ականներին և ազատվեց էներգետիկ շրջափակումից», - ասել է Շոյգուն ՌԴ ԱԽ հատուկ աշխատանքային խմբի նիստում։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բնական գազ և բենզին է մատակարարում Հայաստանին շուկայական գներից երեք անգամ ցածր գներով։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Շոյգուն, վերջերս Երևանը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք անհամատեղելի են Մոսկվայի հետ իր դաշնակցային հարաբերությունների ոգու հետ։

Մասնավորապես, հայկական կողմը միջազգային հարթակներում պարբերաբար միանում է ԵՄ դիրքորոշմանը։

«Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ մի շարք պետություններ դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերներ 2025-2026 թվականներին։ Նրանց հետ կնքված համաձայնագրերը, ի թիվս այնի, ներառում են անվտանգության ոլորտում համագործակցության խորացում։ Անցկացվում են համատեղ զորավարժություններ», - նշել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image