Միջազգային

Թուրքիայում ցույցեր են ընդդեմ ՆԱՏՕ-ի․ մի քանի օրից գագաթնաժողովն է

Թուրքիայում ցույցեր են ընդդեմ ՆԱՏՕ-ի․ մի քանի օրից գագաթնաժողովն է

Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ իրականացված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 40 ցուցարարի։

Ermenihaber-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, գրում է, որ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձել են երթ անցկացնել դեպի Դոլմաբահչե պալատ և Թաքսիմի հրապարակ՝ «ՆԱՏՕ, հեռացի՛ր, այս երկիրը մերն է», «Փակե՛ք ռազմաբազաները» և այլ հականատոյական կարգախոսներով։

Նման վանկարկումներից հետո ոստիկանությունը փակել է դեպի Դոլմաբահչե տանող փողոցները և բերման ենթարկել տանյակ ցուցարարի։ Բերման ենթարկվածների թվում կան նաև ուսանողական և հասարակական շարժումների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը կայանալու է Անկարայում հուլիսի 7-ից 8-ը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image