Միջազգային

ՌԴ-ում արգելվել է ՀՀ-ում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը

ՌԴ-ում արգելվել է ՀՀ-ում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը

ՌԴ պետական ​​«Честный знак» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի պահանջով արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։ Նշվում է, թե սահմանափակումները մտցվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026-ի մարտի 27-ն արտադրված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում: Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, թե, իբր, նմուշները պարունակում էին պարտադիր պահանջների խախտումներ: Սահմանափակումները մտցվել են քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար: Սահմանափակումները վերաբերում են տարբեր փաթեթավորումների արտադրանքի թողարկման ինը ամսաթվերի:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին էլ կասեցվել էր 338,000 շշի վաճառքը։ Սա ժամանակավոր սահմանափակումների ենթակա ապրանքների ընդհանուր թիվը հասցնում է 1,4 միլիոն միավորի։

Մինչև լրացուցիչ ստուգումների ավարտը և թույլտվություն ստանալը՝ ապրանքի վաճառքը չի թույլատրվի։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image