Միջազգային

Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունները՝ Ֆրանսիայում

Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունները՝ Ֆրանսիայում

Ֆրանսիան անցկացրել է Սառը պատերազմից ի վեր իր ամենամեծ զորավարժությունները՝ «Օրիոն 26»-ը։ 11 շաբաթ տևած զորավարժություններին, որոնք ավարտվել են այսօր, մասնակցե; են 20 երկրներից մոտ 12,500 զինվորներ։

Զորավարժությունների սցենարը նախատեսում էր «Մերկուրի» թշնամական պետության ներխուժումը «Արնլանդ»՝ Եվրամիությանը միանալու ձգտող երկիր։

Զորավարժություններում ներգրավված էին տանկեր, ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր։ Ուշադրության կենտրոնում էր բազմազգ ուժերի համակարգումը՝ մեկ այլ օտարերկրյա բանակին օգնելու համար։

Զորավարժությունների եզրափակիչ մասում տեղի է ունեցել լայնածավալ, տեսական մարտ՝ բարձր ինտենսիվության հրետանային կրակով և անօդաչու թռչող սարքերի խմբերով։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image