Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչու է արտասվել 2026 թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Եգիպտոսի հետ մրցավեճից հետո, որում թիմը 0-2 հաշվով պարտվում էր, բայց կարողացավ հաղթանակ տանել 3-2 հաշվով։ Մեսսին առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել, բայց երկրորդ խաղակեսում գոլային փոխանցում կատարեց և ինքը գոլ խփեց։
«Դա ուրախություն էր, թեթևացում, քանի որ մենք ուզում էինք շարունակել պայքարը։ Դա այն ամենի պատճառով էր, ինչ տեղի ունեցավ խաղում, այն ամբողջ աշխատանքի պատճառով, որը մենք պետք է կատարեինք։
Ես իսկապես զայրացած էի, քանի որ վրիպեցի 11 մետրանոցն իրացնելիս։ Հեշտ չէ խաղալ, երբ պարտվում ես 0-2 հաշվով», - Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Քառորդ եզրափակչում Արգենտինան կմրցի Շվեյցարիայի հետ, որը ժամեր առաջ հաղթեց Կոլումբիայի ազգային ընտրանուն։