ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ հայտնվել է անհարմար դրության մեջ՝ մոլորվելով բեմի վրա եւ չիմանալով, թե որ կողմից պետք է իջնի։ Դեպքը տեղի է ունեցել Մերիլենդ նահանգում՝ Դեմոկրատական կուսակցության գալա-երեկույթի ընթացքում։ Այս մասին հայտնում է The New York Post պարբերականը։
Ըստ հրապարակման, շաբաթ օրը նախկին նախագահ Բայդենը նորից բեմ է բարձրացել Դեմկուսի գալա-երեկույթի ժամանակ, որպեսզի քննադատի Թրամփին, սակայն երբ ավարտել է, օգնության կարիք է ունեցել, որպեսզի կարողանա հեռանալ բեմից։ Բայդենը օգնություն է խնդրել, որպեսզի իրեն ցույց տան, թե որ կողմից պետք է իջնի եւ հեռանա բեմից։
Նշենք, որ նախկին նախագահ Բայդենը հաճախ է նման անհարմար վիճակներում հայտնվում հանրային միջոցառումների ժամանակ։