ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կոմունիզմը հանդիսանում է Միացյալ Նահանգների գլխավոր սպառնալիքը։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։
Թրամփը բնորոշմամբ՝ կոմունիզմը ԱՄՆ համար մեծագույն սպառնալիք է՝ երկու աշխարհամարտերի ժամանակներից, Պերլ-Հարբորում ճապոնական բանակի կողմից ամերիկյան ուժերին հարվածելու եւ 2001-ի սեպտեմբերի 11-ի Նյու-Յորքյան ահաբեկչության ժամանակներից ի վեր։
Անցյալ տարվա նոյեմբերին, երբ Նյու-Յորքի քաղաքապետ դարձավ դեմոկրատական սոցիալիստ Զոհրան Մամդանին, Թրամփը խոստացավ, որ թույլ չի տա, որպեսզի կոմունիզմը հիմնավորվի Միացյալ Նահանգներում։