Այլ

Ընձուղտ է փախել ամերիկյան ռանչոյից

Ընձուղտ է փախել ամերիկյան ռանչոյից

ԱՄՆ Տեխաս նահանգում ռանչոներից մեկից ընձուղտ է փախել։ Այս մասին հայտնում է NBC-ն։ Կենդանին երեք կամ չորս տարեկան է, էջ, անունը՝ Գրեյսի։ Ռանչոն, որտեղից փախել է ընձուղտը, գտնվում է Սան-Անտոնիո քաղաքից ոչ հեռու։ Վերջին անգամ կենդանուն տեսել են բլրի լանջին, որտեղ կենդանիները սովորաբար չեն գնում։ Ենթադրվում է, որ Գրեյսին դուրս է եկել ոչ պարսպապատ հողամաս եւ կարողացել դուրս գալ ռանչոյի տարածքից։ Ռանչոյի տերը հայտարարել է, որ պատրաստ է հինգ հազար դոլար վճարել որպես պարգեւատրում նրա համար, ով կասի, թե որտեղ է կենդանին։

Ամենաընթերցված

×
Gallery Image