Միջազգային

«Ազնիվ հարևան». Փեզեշքիանը հայերեն գրառում է հրապարակել

«Ազնիվ հարևան». Փեզեշքիանը հայերեն գրառում է հրապարակել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում հայերեն գրառում է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրանում երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։

Փեզեշքիանը ՀՀ պատվիրակության այցը անվանել է բարի կամքի դրսևորում, ընդգծելով, որ իրանական կողմը երբեք չի մոռանա դա։

«Մեր նահատակ առաջնորդը մշտապես ընդգծում էր Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան», - հավելել է Իրանի նախագահը։

Նա հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի առավել զարգանալ:

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image